Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դիմակի վարորդներ, գերբեռնված տրանսպորտային միջոցներ. ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Շենգավիթում

Հուլիս 10,2020 17:49

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ շարունակել  են մշտադիտարկում  և վերահսկողություն իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Հուլիսի 10-ի դիտարկման արդյունքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։

Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի երթ իրականացնող վարորդներ։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։

Արձանագրված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031