Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրությունը երկարացվեց մինչեւ օգոստոսի 12-ը

Հուլիս 13,2020 12:21

ՀՀ-ում արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգվեց: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության արտահերթ նիստում:

Արտակարգ դրությունն, ըստ որոշման, երկարացվեց հուլիսի 13-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ:

ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել 2020 թվականի մարտի 16-ին, որը մի քանի անգամ երկարաձգվել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031