Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ

Հուլիս 13,2020 12:37 Share

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մի շարք ահազանգերի հիման վրա մեկնել են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը և վերաբերելի փաստաթղթերը:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել