Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ մութ ու խավարի մեջ

Հուլիս 13,2020 23:13

Այսօր Գյումրիում տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևի պատճառով հոսանքազրկվել են Գյումրու շատ փողոցներ ու տներ․  Շիրակացի, Տերյան, Մուսայելյան փողոցներն ամբողջությամբ, պատմական փողոցները՝  Շիրազի ու Ջիվանու անվան փողոցները՝ տներով,  Ռուսթավելի ու Գորկի փողոցները հատվածաբար, Արցախ թաղամասը, «Ավտոկայարան» թաղամասի տնակները․․․

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս անդրադարձել  է այս թեմային՝ գրելով․ «Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճառով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։

Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ»։

Հեռուստաօպերատոր Արտյոմ Ադամյանն, իր ֆեյսբուքյան էջում լամպով լուսավորվելու լուսանկար հրապարակելով, կատակել է․ «90-ականները հետ եկան…. ափսոս արդիբաշը հետ չի գա….»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031