Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից

Հուլիս 15,2020 23:20

ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Համանախագահները, արձանագրելով այն փաստը, որ հուլիսի 15-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է և ողջունելով ռազմական գործողությունների նվազումը, կոչ են անում  կողմերին  ջանքեր գործադրել դեէսկալացիան շարունակելու ուղղությամբ:

«Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:Համանախագահները շարունակում են շեշտել  խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններ վարելու հանձնառությունը, որքան հնարավոր է շուտ և շեշտել են ԵԱՀԿ մշտադիտարկումների վերականգնման անհրաժեշտությունը, հենց որ իրավիճակը թույլ տա»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031