Լրահոս
Օրվա լրահոսը

Այցերը սահմանամերձ համայնքներ կկրեն շարունակական բնույթ

Հուլիս 24,2020 23:50

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը այցելեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր

Առաջին կանգառը հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող պատմական Վահան գյուղն էր, որը իսկապես հանդիսանում է վահան Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանության համար։ Տեղի ունեցավ հանդիպում Վահանի բնակիչների հետ, Բնակիչների հետ հանդիպման ընթացքում` նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ սահմանամերձ համայնքները մշտապես իր ուշադրության կենտրոնում են և որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները` առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է իրականացվում այցը սահմանամերձ համայնքներ, որը կկրի շարունակական բնույթ:

Գեղարքունիքի մարզի սահմանապահ Վահան գյուղի այս երեխաները վերջին օրերին զբաղված են բանակի համար անվադողեր հավաքելով։
Հերոսական այս գյուղի փոքրերը յուրովի մասնակցում են երկրի պաշտպանությանը։

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Աղբերք, Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ, Ծափաթաղ, և Ջիլ գյուղերը միավորրվել են և այժմ կազմում են Շողակաթ խոշորացված համայնքը։ Հաջորդ կանգառը Արտանիշ համայնքն էր, որտեղ բնակվում են Արծվաշենից, Սևանի տարածաշրջանից և Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթած մեր հայրենակիցները։ Գյուղը ապահովված է անվճար խմելու ջրով, գազաֆիկացված է, բայց զբաղվածությունը մնում է հիմնական խնդիրը։ Տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հետ, քննարկվեց համայնքի առաջիկա իրականացվելիք ծրագրերի, կառուցապատման աշխատանքների և այլ առաջնահերթությունների մասին: Խոստացվեց նաև ձեռնամուխ լինել դպրոցի՝ ամբողջովին նոր պատուհաններ տեղադրելու աշխատանքներին։

Այնուհետև «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամները ուղևորվեցին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ համայնքը, որը բազմաթիվ խնդիրներ ունի։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում կարևորվեց սահմանամերձ/սահմանապահ բնակավայրերի կատեգորիաների ամբողջական վերանայմանը հարցը։

Համայնքում նախատեսված է կառուցել նոր դպրոց, քանի որ գործող դպրոցը շատ մեծության պատճառով դժվար և թանկ է շահագործելը։ Ջիլում տարեց-տարի ավելանում են նորածինները և կառավարության խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ, երաշխավորելու համար գյուղի կայուն զարգացումը։ Բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզը դրա երաշխիքներից մեկն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031