Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան սովորելու է ավանդույթները, ծեսերը, տոները, ծանոթանալու է ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին․ Օֆելյա Կամավոսյան

Հուլիս 25,2020 21:20

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչու է «Ես և իմ հայրենիքը» նոր առարկան հայտնվելու դպրոցում։
Այս առարկայի շրջանակում երեխան ճամփորդելու է իր երկրում` սկսելով փոքր հայրենիքից՝ համայնքից, գծելով հենց իր ապրելատեղի քարտեզը, ճանաչելու է իր հայրենիքն ամբողջության և աշխարհի հետ հարաբերության մեջ՝ զուգորդելով դա ազգային կենցաղի, խոհանոցի, մշակույթի, էպոսի, առասպելների ու լեգենդների, պատմական կարևոր իրադարձությունների ու դեմքերի ուսումնասիրմամբ։

Երեխան սովորելու է ավանդույթները, ծեսերը, տոները՝ Սուրբ Խաչ, Սուրբ Գեւորգ, Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Սարգիս, Տյառնընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձում, Վարդավառ, նաև ծանոթանալու է ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին։

Երեխան ուսումնասիրելու է «Սասունցի Դավիթ» էպոսը և ճանաչելու է հայ հոգևոր և նյութական մշակութային արժեքները։

Էպոսի հիման վրա պատկերացնելու է հայկական հասարակության իդեալական պատկերը՝ ազատության, արդարության եւ խաղաղ ստեղծարար աշխատանքի վրա հիմնված:

Գնահատելու է խաղաղասիրությունը, արդարությունը, փոխադարձ հարգանքը և ընկերասիրությունը:

Նկարագրելու է տղամարդկանց և կանանց փոխադարձ հարգանքի և համագործակցության անհրաժեշտությունը, հասարակության մեջ ունեցած տարբեր, բայց հավասարաչափ կարևոր դերերը։

Գիտակցելու է սեփական հայրենիքի ազատության և հասարակական արդարության համար պայքարելու անհրաժեշտությունը:

Կարդացե՛ք, քննադատե՛ք և քննարկե՛ք, բայց արեք դա հանուն կրթական ավելի լավ համակարգի, ու որ երեխաները սիրով շտապեն դպրոց։

#բոլորիհամար #հատկապեսհասկացողների📢 ‼️Ինչու է «Ես և իմ հայրենիքը» նոր առարկան հայտնվելու դպրոցում։ 🔝Այս առարկայի…

Gepostet von Ofelya Kamavosyan am Freitag, 24. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031