Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումները կարեւոր են, բայց դրանք չպետք է համեմվեն աղբով»․ Սուրեն Սարգսյան

Օգոստոս 06,2020 17:15

Ազատամարտիկ, քաղաքական մեկնաբան, «Մերոնք» շարքի հեղինակ-վարող Սուրեն Սարգսյանն օգոստոսի 6-ին «Արարատ» մամուլի ակումբում անդրադարձավ հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածությանը  եւ ներքաղաքական զարգացումներին։

Հիշեցնենք, որ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել էր հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Նույն օրը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սուրեն Սարգսյանի պնդմամբ, Տավուշյան հաղթանակին նպաստել են զինված ուժերի արդիականությունը եւ զինվորի բարոյահոգեբանական վիճակը․ «Տարիներ շարունակ զինվորից գողացված էր հացը, զրահաբաճկոնը, փամփուշտը եւ սեփական «ես»-ը։ Նման պայմաններում՝ ընկճված մարդը՝ զինվորը չէր կարող հաղթանակել։ Տավուշյան հաղթանակում ամեն ինչ փոխկապակցված է ՝ արդար ընտրություններ, ճշմարիտ կեցվածքով գործիչներ, ծով սեր հայրենիքի նկատմամբ եւ ծայրահեղ զգուշություն ու զգոնություն։ Հայ զինվորն այսօր արժանապատիվ կերպով պահել է սահմանը եւ մի բան էլ ավելին։ Նշանակում է, որ ներկայիս իշխանությունը կարողացել է տալ կազմակերպված պետության սկիզբը։ Պետք է չթուլանալ ՝թշնամին քնել չի սիրում»։

Դժգոհություններ էլ կան՝ նկատեց բանախոսը, բայց հույս հայտնեց, որ ամեն ինչ ուղղվելու է․ «Բարեփոխումները կարեւոր են, բայց դրանք չպետք է համեմվեն աղբով։ Գրականություն են գրում՝ հայհոյանք է, նման անորակ գրականություն գրողին ո՞վ է բերում դպրոց։ Այստեղ է, որ ասում են՝ Փաշինյանը սխալ է։ Նման ծայրահեղ քայլերում իշխանությանն անհրաժեշտ է շատ զգույշ լինել․ ատելության մթնոլորտ է ստեղծվում , որը կհասունացնի նոր «հոկտեմբերի 27»։

Սուրեն Սարգսյանը հավելեց՝ իշխանության գործունեության գնահատականը վերջապես կտրվի այն ժամանակ, երբ յուրաքանչյուրս օգտագործենք մեր ընտրելու հնարավորությունը։

Էլիզաբեթ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31