Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոց՝ Հրազդանի կիրճում. 10 անձ բերման է ենթարկվել. Shamshyan.com

Օգոստոս 11,2020 11:17

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ-ին, 30-ամյա Սարգիս Գ-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա-ին, 18-ամյա Դավիթ Մ–ին, 21-ամյա Ալբերտ Ս-ին, 22-ամյա Գևորգ Ա-ին, 18-ամյա Դավիթ Դ-ին, 33-ամյա Սարգիս Պ-ին և 28-ամյա Տիգրան Բ-ին։

Վերջինս իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատրճանակն ու դանակները։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31