Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Իսրայել Հակոբկոխյանը ազգային արժեք է. նման մարդկանց նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի համարժեք»

Օգոստոս 13,2020 16:49

Հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին այսօր աջակցելու էին եկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ մի քանի անդամներ:

Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջին հերթին ես այստեղ եկել եմ՝ հաշվի առնելով պարոն Հակոբկոխյանի անձը, չնայած ինքը չի սիրում, որ իրեն դիմում են պարոնով: Կան մարդիկ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում: Հաշվի առնելով իր անցած ուղին, հաշվի առնելով, թե ինքը քանի անգամ է մեր երկիրը ներկայացրել ամենատարբեր հարթակներում, անկախ նրա պահանջի թեմայից, որը նույնպես իրականում շատ կարեւոր է եւ դառնում է օրհասական, եթե չասենք ավելին, մենք համարում ենք, որ նման մարդկանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի որպես ազգային արժեքի:

Պարոն Հակոբկոխյանի նկատմամբ իմ եւ ընդհանուր հարգանքը եւ ակնածանքը, որ միշտ եղել է Հայաստանում, պիտի շարունակվի: Եթե անգամ նրան երեկ տուգանել են կամ չեն տուգանել, դա չէ առաջնային վերաբերմունքը: Մենք եկել ենք առաջին հերթին մեր հարգանքն ու աջակցությունը հայտնելու Հակոբկոխյան անձին որպես արժեք: Հետո արդեն՝ իր պահանջի եւ իր օրակարգի հետ կապված:

Օրակարգի հարցով: Հանրապետական կուսակցության համար ազգային գաղափարախոսությունը եւ ազգային արժեքների կարեւորումը միշտ եղել է առաջնային: Մենք այս պահին հասկանում ենք, որ պետական մակարդակով դրանց նկատմամբ հոգածությունը շատ ավելի ցածր մակարդակում է կամ պիտի լինի: Նման ակցիաները տարբեր դրսեւորումներով՝ հացադուլից մինչեւ ինչ ասես, մոտալուտ ապագայում անհամեմատ շատանալու են, որովհետեւ մեր հասարակությանը պետք չէ կրթել, որպեսզի իրենք հարգեն ազգային արժեքները: Ի սկզբանե, հասարակությունը իր երակներով իր արյան մեջ դա տեսնում է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31