Արդեն 30 ժամից ավելի է, որ լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել: Ընկերները, սերնդակից երկրպագուները մտերիմները եւ մարզիչ Հակոբկոխյանի սաները միմյանց փոխարինելով մշտապես նրա կողքին են: Զանգվածային լրատվամիջոցներն էլ գալիս են հարցազրույցներ վերցնում: Մի խոսքով, Իսրայել Հակոբկոխյանը հանրային ուշադրության պակաս, կարծես, չունի:
Սակայն այս ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկով, որով բոլորն են հպարտացել, պետական մարմիններից հետաքրքրվել է միայն ոստիկանությունը, այն էլ՝ հարցազրույցներից մեկում դիմակ չկրելու համար տուգանելու նպատակով:
Հացադուլավորի առողջությունով անհանգստացող քաղաքացիները այսօր շտապ բուժօգնության կանչ գրանցեցին, որպեսզի բժիշկները ուշադրության ներքո վերցնեն արդեն 30 ժամից ավելի ոչ մի սնունդ չօգտագործած հացադուլավորին: Բարեբախտաբար, ժամանած բուժանձնակազմը կատարած պրոֆիլակտիկ հետազոտություններով առայժմ վտանգավոր երեւույթներ չհայտնաբերեց լեգենդար մարզիկի օրգանիզմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ