Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբեությամբ տիրացել է կրծքերը մեծացնելու վիրահատության գումարին. զավեշտալի դեպք մարզերից մեկում. Shamshyan.com

Օգոստոս 20,2020 17:34

Shamshyan.com-ի տեղեկություններով, զավեշտալի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում:

Տեղի ոստիկանության տարածքային բաժին է դիմել Քրիստինե Վ.-ն և հայտնել, որ օգոստոսի 17-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում աշխատող իր ծանոթ Գոհար Վ.-ն, իր աղջկա՝ 20-ամյա Ռ.Ն.-ի՝ վիրահատության եղանակով կրծքերի մեծացման համար բժշկին գումար տալու նպատակով, իրենից վերցրել է խոշոր չափի գումար:

Գումարը կազմել է մոտ 450 հազար դրամ և Քրիստինե Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ Գոհար Վ.-ն գումարը բժշկին չի տվել, այլ՝ խաբեությամբ տիրացել է դրան:

Տարածքային ոստիկանությունում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գոհար Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31