Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել Հունաստանին և Թուրքիային. Ermenihaber.am

Օգոստոս 25,2020 21:20

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին Աթենք և Անկարա կատարելիք այցից առաջ թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածության սրման վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել:

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Մաասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա խնդիրների լուծման համար երկխոսության կոչ է արել Թուրքիային և Հունաստանին:

«Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն են: Արևելյան Միջերկրականում գազի պաշարների հետ կապված առաջացած վեճերը հնարավոր է լուծել միայն միջազգային իրավունքի հիման վրա և անկեղծ երկխոսության միջոցով»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ չպետք է փակվի Հունաստանի և Թուրքիայի միջև գտնվող «երկխոսության պատուհանը» և հավելել, որ պետք է այդ լարվածության թուլացմանն ուղղված քայլեր սկսել:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն Աթենքում արդեն հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետի հետ: Այսօր Մաասի հաջորդ այցը սպասվում է Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Աղբյուր`   Ermenihaber.am/trthaber.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31