Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսսին «լուրջ կասկածներ» ունի՝ արդյոք դեռ երկար կշարունակի ֆուտբոլ խաղալ հոր մահից հետո

Օգոստոս 12,2026 21:21 Share

«Ազատություն». Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի աստղ, լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «լուրջ կասկածներ» ունի՝ արդյոք դեռ երկար կշարունակի ֆուտբոլ խաղալ հոր մահից հետո։

«Ես չգիտեմ՝ ինչ եմ անելու առանց քեզ, չգիտեմ՝ ինչպես շարունակեմ։ Ես պարզապես ֆուտբոլ էի խաղում, իսկ հիմա լուրջ կասկածներ ունեմ՝ արդյոք դեռ երկար կշարունակեմ դա անել», – 39-ամյա Մեսսին է գրել սոցիալական ցանցերում հոր մահից հետո։

Խորխե Մեսսին, որը նաև նրա գործակալն էր, մահացել է անցյալ շաբաթ՝ 68 տարեկանում։

Մեսսիի պայմանագիրը Մեյջոր լիգ Սոքերի «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի մրցաշրջանի ավարտը։

Իր գրառման մեջ նա անդրադարձել է հոր կյանքի վերջին ամիսներին, որոնք համընկել են 2026 թվականի աշխարհի առաջնության հետ։

«Ես անընդհատ ասում էի քեզ, որ մենք կհասնենք եզրափակիչ, որպեսզի դու կարողանաս գալ ու դիտել այն։ Մենք հասանք եզրափակիչ, բայց դու չկարողացար այնտեղ լինել։ Ես ուզում էի հաղթել, որպեսզի գավաթը բերեի քեզ և ցույց տայի նորը։ Չկարողացա, ոտքերս պարզապես չդիմացան», – Նյու Ջերսիում կայացած եզրափակիչում Իսպանիայի դեմ խաղում 1:0 հաշվով պարտվելուց հետո իր առաջին հրապարակային մեկնաբանությունում անկեղծացել է Մեսսին։

Խորխե Մեսսիի մահվան պատճառը չի հրապարակվել, սակայն տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ նա քաղցկեղով էր տառապում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել