Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նոր ոստիկանապետը՝ Aravot.am-ի հետքերով․ խստացված ստուգումներ Գյումրու տրանսպորտում

Սեպտեմբեր 09,2020 20:45

Երեկ Aravot.am-ն անդրադարձել էր Գյումրու քաղաքային տրանսպորտի գերծանրաբեռնված վիճակին՝ ահազանգելով, որ չի պահպանվում պարետի հրահանգը, ու այն դառնում է կորոնավիրուսի բռնկման օջախ։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը՝ Շիրակի մարզի նոր ոստիկանապետ Սասուն Աբաղյանի հրահանգով ստուգումներ է իրականացրել հասարակական տրանսպորտում, կանգնեցրել են ոտքի վրա ուղևորներ փոխադրող միկրոավտոբուսների վարորդներին, նախազգուշացումներ արել։

Նշենք, սակայն, որ կարճ ժամանակ անց, հեռանալով ոստիկանների տեսադաշտից՝ որոշ երթուղիների վարորդներ նորից շարունակեցին հին ոճով աշխատանքը՝ փողոցների ամեն մի անկյունից ուղևոր վերցնելով ու կանգնելու մի ոտքի տեղ անգամ չթողնելով։ Այսօր նման պատկերի ականատես եղանք՝ օգտվելով թիվ 22 և 26 երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներից, իհարկե, սրանք բացառություն չեն։ Լուսանկարն արված է այսօր՝ թիվ 26 համարի միկրոավտոբուսից։

Թե համավարակի տարծման պայմաններում ինչպես պետք է լուծվի այս խիստ կարևոր խնդիրը, այսօր Aravot.am-ին բավական հանգամանալից պարզաբանումներ է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Պաշտոնյան ևս փաստում է, որ շատ-շատ են բողոքներն առ այն, որ վարորդները կանգնած ուղևորներ են տեղափոխում, դժգոհություններն իրենց հասեցագրվում են հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով ։ Նա, սակայն, այս հարցում մեղադրում է նաև ազգաբնակչությանը, ոչ միայն վարորդներին ու շահագործող կազմակերպություններին։ Քաղաքապետարանը տևական ժամանակ է հայտարարություն է տալիս՝ հորդորելով ուղևորներին չբարձրանալ ազատ նստատեղ չունեցող միկրոավտոբուսներ, պահպանել պարետի հրահանգը, մտածել իրենց առողջության մասին։

Նա նաև նշում է, որ միկրոավտոբուսների քանակն ավելացնելու հարցն է քննարկվում, դպրոցներում դասերը վերսկսվելուն պես երթուղիներում 4-5 մեքենա կավելացնեն, որը և որոշակիորեն կլուծի խնդիրը։

Արտյոմ Սարգսյանի հետ հարցազրույցի մանրամասները՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930