Լրահոս
Օրվա լրահոսը

Երիկամներն ու փայծաղը լրիվ թույնից քայքայվել էին. Խաշթառակի 6 ամյա երեխայի տատը մանրամասներ է պատմում

Սեպտեմբեր 09,2020 22:45

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի երիկամներն ու փայծաղը լրիվ քայքայված է եղել: Երեխայի տատը՝ Էմմա Հակոբջանյանը պնդում է, որ երեխան ծեծի հետեւանքով չի մահացել.

«Ասացին՝ նրա մոտ թույնն ավելի ուժեղ է եղել, թույնից է եղել, երիկամներն ու փայծաղը լրիվ թույնից քայքայվել էին: Ոչ մեկ չի ծեծվել, չեն ծեծվել երեխեքը, բոլորը մկնդեղի թունավորումից է եղել»,-ասաց Էմմա Հակոբջանյանը:

Ըստ նրա՝ հիվանդանոց տեղափոխվելու օրն էլ մահացած վեց ամյա թոռը չի ծեծվել. «Ոչ մի ծեծ չի եղել, աղջիկս հոր հետ կռված է եղել, վրեժ լուծելու համար է սուտ ասել, թե հայրը ծեծել է երեխային»:

Մեր զրուցակցի խոսքով, ինքն ամբողջ օրը աշխատել է, չի էլ իմացել, որ երեխաները մկնդեղ են կերել. «Ես աշխատել եմ, տանը չեմ տեսել, ինձ էլ չեն ասել, որ կերել են, որ իմանայի, կթողնե՞ի տանը մնան, էդպես լիներ»:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, 6 ամյա երեխայի մահը ծեծի՞, թե՞ մկնդեղի հետեւանքով է: Կոմիտեից մեզ հայտնեցին, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930