Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Փախնելով հարց չի լուծվելու». ցուցարարները ցանկացան մոտենալ վարչապետի առանձնատանը

Սեպտեմբեր 10,2020 20:30

«Պահանջում ենք վարկային արձակուրդ», «1 տարով վարկային համաներում» կոչերով այսօր «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները երթով շարժվեցին դեպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն, որտեղ նրանց դիմավորեցին ոստիկանները՝ տեղեկացնելով, որ մոտենալն արգելվում է, պահպանվող տարածք է: Ցուցարարները պնդեցին, որ իրավունք ունեն մոտենալ: «Այնքան է վախենում, որ մեկ կիլոմետր հեռու է մեզ պահում: Դուք խախտում եք հեղափոխության սկզբունքները: Կոչ եմ անում դուրս գալ քո տնից եւ պատասխանել մեր հարցերին»,-հայտարարեց նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը՝ կոչը հղելով վարչապետին:

Ոստիկանության ներկայացուցիչը նախ նշեց, որ ցուցարարները չեն պահպանում սոցիալական հեռավորություն, դիմակն իջեցնում են դեմքից, եւ եթե փորձեն ճեղքել ոստիկանական շղթան, բերման կենթարկվեն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Ցուցարարները դժգոհեցին, որ առավոտից ցույց են անում կառավարության դիմաց, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը չի բարեհաճել իրենց հետ հանդիպել. «Փախնելով, խուսափելով հարց չի լուծվելու»:

Ապա` ցուցարարները նստացույց սկսեցին, իսկ փոքր-ինչ ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ դիմակը ճիշտ չեն կրում, ապա ցուցարարների մի մասը բերման ենթարկվեց: Ցուցարարները մտադիր են վաղը եւս բողոքի ցույց անել՝ մեկ տարվա վարկային արձակուրդ ստանալու պահանջով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930