Լրահոս
Օրվա լրահոսը

Անկառավարելի իրավիճակ, ծեծ, ուշաթափություն Գյումրու կենտրոնում` դիմակի պատճառով. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2020 00:05

Քիչ առաջ Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում մեծ վիճաբանություն էր սկսվել մի ընտանիքի ու տարածքը հսկող ոստիկանների միջև։

Ըստ ականատեսների, մի երիտասարդ՝ իր կնոջ, երեխայի, մոր ու մորաքրոջ հետ դուրս էր եկել զբոսանքի, նա դիմակը կրել է բերանի հատվածում, ոչ պատշաճ ձևով, որն էլ չի վրիպել տարածքը հսկող ոստիկանների ուշադրությունից։

Ոստիկանները տուգանել են նրան, վերջինս ընդդիմացել է, վերածվել է վիճաբանության։ Վիճաբանությունը տեղափոխվել է Շիրազի փողոցի սկզբնամաս։ Ուղիղ եթեր մտած ականատեսի պատմելով, ոստիկանները հարազատների ներկայությամբ քաշքշել են նրան, գետին գցել, հարվածել, կինը, որի գրկում եղել է անչափահաս երեխան, ուշաթափվել է։ Տեղում աշխատող ոստիկանները, որոնք զանգահարել էին «Կումայրի» բաժին՝ ոստիկանական ուժեր խնդրելով, բերման են ենթարկել երիտասարդին։

Այս տեսարանը նկարահանել է Day News Armenia-ն՝ վերնագրելով․ «Գյումրի․ մի դիմակի պատմություն»։

Տեսանյութում լսվում է կնոջ գոռոց, որն ամենայն հավանականությամբ տղայի մոր ձայն է, երեխայի լաց, վեճին խառնվել են նաև անցորդները․ ստեղծվել է անկառավարելի իրավիճակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930