Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղդում եք մեր ակցիաները». Սամսոնյանը Միրզոյանին հիշեցրեց, թե ինչպես էին ծխարձակիչներ բերել դահլիճ

Սեպտեմբեր 16,2020 11:44

«Պարոն Միրզոյան, դուք 2017-18թթ. որպես «Ելք» խմբակցության պատգամավոր՝ հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր եւ ակցիա իրականացնել: Հիմա խնդրում եմ բացատրել՝ ինչո՞վ ես կարող էի խանգարել: Իմ պաստառը՝ անմեղ պաստառը, որը ոչ հրավառ նյութ է, ոչ ծակող գործիք, չի կարող մտնել դահլիճ, որպեսզի փակցնեմ ինձ մոտ»,-ԱԺ նիստում այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին այս խոսքերով դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Խնդրում եմ որպես ԱԺ նախագահ՝ հրահանգեք ձեր աշխատակազմին, որպեսզի ես կարողանամ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է, որ դուք փորձում եք այստեղ բոլոր ձեւերով խեղդել մեր բոլոր ակցիաները»,-շարունակեց նա:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին խեղդել, աստծո սիրուն, ինչ ակցիա ուզում եք՝ արեք, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Մի հատ կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է հրավառ նյութերը ներս բերելու դեպքին, անկեղծ ասած՝ մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930