Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան․ «ԲՀԿ-ի հետ մեր ջրերը միշտ չէ, որ միասին են հոսել, բայց երբեք մենք մեզ թույլ չենք տվել հատել կարմիր գծերը»․ «Ա1+»

Սեպտեմբեր 25,2020 23:02

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեպքում իրենք երբեք իրենց թույլ չեն տվել մտնել անձնական տիրույթ և ընտանիք։ Նա գտնում է, որ գործող իշխանությունները դա թույլ են տվել։

Բայց չէ՞ որ 2015 թ․, երբ ՀՀԿ-ի իշխանությունը Գագիկ Ծառուկյանին ստիպում էր փակել քաղաքականության էջը, տեղեկություններ էին շրջանառվում, թե գիշերը նրա որդիներին առևանգել են։ Գագիկ Ծառուկյանն ինքն է անձամբ հայտարարել, թե մի գիշերում իր 600-700 համակիրներին տարել են։

Արմեն Աշոտյանն ասում է, թե նման զուգահեռների մասին չի խոսում անգամ ԲՀԿ-ն, և 2015թ․ նման լայնածավալ ռեպրեսիվ ապարատի գործադրում չի եղել։

«Այո, եղել է էմոցիաների պոռթկում բոլոր կողմերից, ԲՀԿ-ի հետ մեր ջրերը միշտ չէ, որ միասին են հոսել, բայց երբեք մենք մեզ թույլ չենք տվել հատել կարմիր գծերը»,- ասում է նա։

Վերջինս նաև վարչապետից պահանջում է հերքել Դուշամբեում կայացած հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները․

«Ես ունեմ խորը կասկած, որ Ն․Փաշինյանի վրա կան կոմպրոմատներ, նա չի հերքում այդ հայտարարությունները։ Քարոզչական ճակատում Հայաստանը պարտվում է Ադրբեջանին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծառուկեանին ամենավերջին ձեւով հայհոյեցին ու ստորացրեցին, ասում է «մենք կարմիր գծերը չենք հատել»։

    Ի՜նչ լաւ էր՝ էս ՀՀԿ-ից յաւիտեանս ազատուեցինք։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930