Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքը ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիո հետ. ՍԴՀԿ Կենտրոնական վարչություն

Սեպտեմբեր 28,2020 09:38
sdhk

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կիրակի, 27 Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, Ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ:

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչութիւնը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ: Ակնհայտ է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքը ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիո հետ և համահունչ է Թուրքիո նախագահ՝ Րեջեբ Թայիպ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր ամբողջական եւ անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի զույգ հանրապետություններին և հայոց քաջարի բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունը ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:

Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին եւ Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիո գործողությունները:

Պահը օրհասական է և մենք զմեզ դեմ հանդիման ենք գտնում մահ ու կենաց պայքարի՝ ատելությամբ տոգորված թշնամու դեմ: Հետեւաբար, մեզնից պահանջվում է առավելագույն զգոնություն, միասնականություն եւ համախմբում: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ վճռորոշ պահին եղել ենք միասնական, միշտ հաղթական ենք դուրս եկել:

Փա’ռք Հայ Ժողովրդին, Փա’ռք Հայոց Բանակին:

Բյու’ր հարգանք զոհուած մարտիկների հիշատակին:

 

 Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն

Սեպտեմբեր 27, 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930