Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատող քաջարանցին՝ քաջարի զինվորի կողքին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 30,2020 19:33

10 հատ արեւային էներգիայի հավաքածու, 10 հատ դիզելային ագրեգատ, 10 հատ տաքացուցիչ, սննդամթերք, ծխախոտ, դեղորայք, ջուր,հյութեր եւ էլի շատ բաներ, որոնք այսօր պետք են սահմանագծի զինվորին․ Քաջարանի «Աժդանակ» ՍՊԸ–ի ներդրումը բանակին։

Ընկերության աշխատակիցները ծանրոցներն անձամբ հասցրին սահմանը պաշտպանողներին։ «Սա ոչինչ է մեր հերոս տղաների սխրանքի առաջ։ Պարզապես որոշեցինք մեր փոքրիկ ներդրումը ունենալ, ասել՝ որ թիկունքը իրենց հետ է, աշխատող քաջարանցին նրանց կողքին է։ Ապրե՛ք տղերք»,–մեզ հետ ունեցած զրույցում ասաց ընկերության տնօրեն Արման Մկրտչյանը։

Վերջինիս խոսքով՝ այս ծրագիրը շարունակական է լինելու։ «Թող պատերազմը րոպե առաջ ավարտվի; Մենք միշտ բանակի կողքին ենք եղել ու լինելու ենք»,–ասաց Ա․ Մկրտչյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930