Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամ Սլոյանի եղբայրը եւս կամավորագրվել է

Հոկտեմբեր 01,2020 20:23 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հավանաբար, երկրորդ եզդիական ջոկատի կազմավորման կարիքն էլ կա: Արցախ մեկնելու համար դիմեք մեզ, քանի որ ջոկատին երկրորդ՝ փոխարինող ջոկատն է հարկավոր»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր եզդիական ջոկատի կամավորագրման գործընթացը ցույց տալով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա տեղեկացրեց, որ կամավորագրվողներին ճանապարհողների թվում է ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի մայրը. Քյարամ Սլոյանի եղբայրը եւս կամավորագրվել է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: