Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան պարտավոր է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն եւ պարտադրել Թուրքիային դադարեցնել միջամտությունը, ինչու չէ կիրառել նաեւ միջազգային պատժամիջոցներ

Հոկտեմբեր 04,2020 18:20

Այսօր Ֆրանսիայում ի պաշտպանություն Արցախի բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել՝ հայազգի եւ ֆրանսիացի քաղաքական-հասարակական գործիչների մասնակցությամբ: Ցույցին մասնակցել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի նախկին նախագահի խոսքով, այսօրվա հավաքը, որը տեղի է ունենում Ալֆողվիլ քաղաքում, պատահական չէ, քանի որ այս քաղաքը հանդիսանում է հայկական հարցի քաղաք:

Նրա խոսքով, Ֆրանսիայում բազում հավաքներ են տեղի ունեցել, որպեսզի Ֆրանսիայի միջոցով հասնեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ըստ նրա, Ֆրանսիան բարձրաձայնել է ամբողջ աշխարհում այդ հարցը եւ առաջին պետություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ քրեականացրել է ցեղասպանության ժխտումը:

«Այսօր ես այստեղ եմ, ձեր հետ, այս օրհասական պահին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ընդհանուր տարածաշրջանին: Այստեղ մենք այլ հարթության վրա ենք, իրական պատերազմ է, որը սկսվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հրահրությամբ եւ աջակցությամբ: Թուրքիան ապահովել է զենք- զինամթերք ե՛ւ սիրիացի, լիբիացի ահաբեկիչներ: Այս կոնֆլիկտը կարող է ներգրավել ոչ միայն Հայաստանը եւ Արցախը, այլ նաեւ այնպիսի պետություններ՝ ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, որոնք կարող են մասնակից դառնալ: Այսօր գնդակոծվում է քաղաքացիական հասարակությունը, փորձում են ապակայունացնել Կովկասը»:

Ֆրանսուա Օլանդի խոսքով, Ֆրանսիան ունի պատասխանատվության իր բաժինը՝ արդեն 30 տարի լինելով Մինսկի խմբի շրջանակներում. «Ֆրանսիան պարտավոր էր գտնել հաշտության եզրեր: Իմ ղեկավարման տարիներին աշխատել եմ երկու երկրների ղեկավարների հետ՝ գտնելու լուծում, սակայն ոչ մի հաշտություն չի ստորագրվել, քանի որ եղել են Թուրքիայի եւ Ռուսաստանի ճնշումները, որոնք տարածաշրջանում իշխելու առումով ունեն իրենց հետաքրքրությունները: Ֆրանսիան պարտավոր է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն եւ պարտադրել Թուրքիային դադարեցնել միջամտությունը: Ինչու չէ կիրառել նաեւ միջազգային պատժամիջոցներ»:

Ֆրանսիայի նախկին նախագահը նաեւ ասել է, որ պետք է հարց դրվի՝ ինչպես է հանդուրժում Ֆրանսիան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան ագրեսիա դրսեւորի, քանի որ ՆԱՏՕ-ի սկզբունքը ազատությունն ու ժողովրդավարությունն է. «Այլեւս չպետք է հանդուրժենք Թուրքիայի կողմից շանտաժները փախստականների հոսքով: Այսօրվանից ես ողջունում եմ այս քաղաքապետի նախաձեռնությունը, կոչ եմ անում բոլոր ֆրանսիացիներին, որ պետք է հասկական այն ինչ-որ ըստ էության Էրդողանի Թուրքիան ուզում է հասկանալ՝ մինչեւ ուր կարող են հասնել իր գործողություններով, եւ փորձում է հասկանալ մինչեւ ուր կարող են հասնել այդ գործողությունները: Եթե մենք միասին լինենք Էրդողանի Թուրքիայի դեմ, նա չի կարող հեռուն գնալ եւ ահա թե ինչու շատ կարեւոր է, որ Ֆրանսիան Եվրոպան ինչու չէ նաեւ մյուս միջազգային կառույցները, նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որի մաս պետք է կազմեն նաեւ Արցախի ներկայացուցիչները: Մենք կոչ ենք անում բոլորին, որ մենք այսուհետ ուզում ենք ապրել խաղաղ եւ ապահով: Այն ինչ որ մենք ուզում ենք՝ խաղաղությունն ու անվտանգությունն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031