Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի քաղաքական գործիչները իշխանություններից պահանջում են հրաժարվել Ղարաբաղի հարցում չեզոքությունից

Հոկտեմբեր 04,2020 22:21

Ֆրանսիացի քաղաքական գործիչները երկրի իշխանություններին կոչ են արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքությունից և վճռականորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան:

173 քաղաքական գործիչների ստորագրած հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում, իսկ Թուրքիան էլ ակտիվորեն սրում է հակամարտությունը՝ պաշտպանելով ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարությունները:

Քաղաքական գործիչները հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը պատերազմ է սկսել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում,  և որ այս հարձակումը Ֆրանսիային բարեկամ երկրի նկատմամբ անհանդուրժելի ագրեսիա է: Այդ պատճառով քաղաքական գործիչները կարծում են, որ Ֆրանսիան պետք է դուրս գա անթույլատրելի չեզոքության շրջանակից, երբ հարձակման է ենթարկվում խաղաղ բնակչությունը։ «Ռմբակոծվել է առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը», – նշել են նրանք՝ շեշտելով, որ «չեզոքությունը չպետք է ազատություն տա Ադրբեջանի հարձակողական գործողություններին, որի միակ նպատակը հայ բնակչությանը այս տարածքներից դուրս մղելն է»:

Հեղինակների կարծիքով, այս պահին «չեզոքությունը ավելի շուտ ծառայում է որպես Ադրբեջանի ագրեսիայի անպատժելիության երաշխիք, որն իրականացվում է նրա թուրք դաշնակցի հետ սերտ համագործակցությամբ, այլ ոչ թե հակամարտության համաձայնեցված լուծում գտնելու միջոց է»:

Փաստաթուղթը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Բեռնար Կազնևը, Կանաչների առաջնորդ Յանիկ Ժադոն և շատ այլ հայտնի քաղաքական գործիչներ։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031