Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին

Հոկտեմբեր 09,2020 20:35 Share

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը:

Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ:

Աննա Հակոբյանը շրջել է համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել Արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության ու կեցության նոր պայմաններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել