Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ջանքերը, միջոցներն ու հնարավորությունները պետք է կենտրոնացնել Արցախի միջազգային ճանաչման վրա․ «Լույս» հիմնադրամ

Հոկտեմբեր 10,2020 17:30 Share

Կարող է թվալ, որ երբ դեռ պատերազմը չի ավարտվել, վաղ է խոսել զինադադարին հաջորդող անելիքների մասին։ Սակայն ինչ անելու խնդրին այսօր անդրադառնալու հրամայականը գալիս է նաև բառացիորեն վաղվա օրվա կարևորումից: Երեք տասնամյակից ավելի մղվող պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին։

Սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիան պահանջում է բացարձակ համախմբում՝ ոչ միայն թշնամուն ռազմաճակատում ջախջախելու հանար, այլև Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև ստեղծված իրավիճակն աննախադեպ է և առավելագույնս նպաստավոր դրա համար. իհարկե, միջազգային ճանաչումը չափազանց բարդ խնդիր է, սակայն այլ ակնկալիք միջազգային հանրությունից՝ որպես հետագայում նման ագրեսիաների կրկնությունը բացառող գործոն, պարզապես չկա։

Հետևաբար, բոլոր ջանքերը, միջոցներն ու հնարավորությունները պետք է կենտրոնացնել Արցախի միջազգային ճանաչման վրա, որի ամենաարդյունավետ սկիզբը կարող է լինել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ճանաչումը։ Դրա համար նախ հարկ է սահմանել փոխկապակցված ներքին և արտաքին նպատակներն ու դրանց հասնելու անհետաձգելի քայլերն ու միջոցները։

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

https://www.facebook.com/LuysFoundation/posts/5045246192155875

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031