Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չի արվում, խաղաղության պայմանագիր չի կնքվում»․ Հասմիկ Հակոբյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

Նոյեմբեր 17,2026 13:03 Share
Աջակցեք aravot.am-ին

«Թող թույլ տան, որ ժողովրդի որոշելիքը ժողովուրդը որոշի, ոչ թե հիմնավորեն Ալիև բառով»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրազեկման ակցիաներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Փաստմանը՝ ընդդիմությունը հայտարարել է, որ սահմանադրության փոփոխության հարցով չի աջակցելու իշխանությանը և հարցին՝ արժի՞ որ իշխանությունը շարունակի այդ ուղղությամբ շարժվել, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Հասուն ու պատասխանատու մարդիկ են, իրենց խմբակցության փոխնախագահը հարց է բարձրացրել, պատասխանը կբերենք։ Ես չեմ տեսնում ընդդիմության կոնսոլիդացիա, ընդդիմությունը գնում, ասում է, թե մեզ չմեղադրեք խաղաղության չեղարկման մեջ, արդարացումներ եմ այդտեղ տեսնում։ Վստահ եմ, որ բովանդակային քննարկում կունենանք, քանի որ սահմանադրության նախագծում տեսնելու են նաև ընդդիմության շահերը, ժողովրդավարության առաջ մղումը»։

Հարցին՝ վտանգ տեսնո՞ւմ եք, որ նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեով չընդունվի, կարո՞ղ է խաղաղության պայմանագիր չստորագրվի, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց․ «Խաղաղությունն արդեն իրողություն է, մենք խոստացել ենք խաղաղության ինստիտուցիոնալացում ու ամրապնդում, և դա առանց խաղաղության պայմանագրի ստորագրման դժվար եմ պատկերացնում»։ Լրագրողը կրկնեց հարցը՝ եթե նոր սահմանադրությունը չի ընդունվում, խաղաղության պայմանագիր չի՞ ստորագրվի, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Եթե չի արվում, խաղաղության պայմանագիր չի կնքվում»։

Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30