Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանական զինված ուժերին ու ահաբեկիչներին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք ու ոչ մի դիրք»

Հոկտեմբեր 16,2020 22:52

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ նշեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը եւ հյուսիսում, եւ հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում էին նաեւ այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Նրա խոսքով, առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին եւ այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք եւ ոչ մի դիրք:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հարավային ուղղությամբ շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ, ու դեռ ընթանում են դժվար ու ծանր մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ.« Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաեւ որոշակի թռիչքներ; Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր»:

Մինչեւ հարցերին անցնելը Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանին, որին բնորոշեց փոքրիկ հսկա: Հիշեցրեց, որ հակատանկիստ հերոս երիտասարդը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ եւ 1 ՏՕՍ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031