Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դաշտում, դիվանագիտական ու ռազմական ճակատում բեկում մտցնել». Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 20,2020 20:25

Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՅԴ գրասենյակում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հարցին, թե հանդիպման օրակարգում ի՞նչ հարցեր էին՝ պատասխանեց. «Ունենք անհանգստություն ու խորը մտահոգություն: Շարունակում ենք քննարկումները, ուզում ենք ճշտել մեր դիրքորոշումները եւ անելիքները»: Հարցին՝ վարչապետին ուղերձով դիմելու հարց քննարկվե՞լ է՝ նա պատասխանեց, որ տարբեր հարցեր քննարկվել են. «Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դաշտում, դիվանագիտական ու ռազմական ճակատում բեկում մտցնել»:

Ներկայումս ձեռնարկվող քայլերի վերաբերյալ Սաղաթելյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031