Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով երկրում ստեղծված ռազմական դրությունը, պետք է լինեն մարդիկ, որոնք հասկանում են ռազմական իրավիճակից. Վահան Մովսիսյանը՝ Փաշինյանի նշանակած 7 փոխմարզպետի մասին

Հոկտեմբեր 31,2020 16:19

«Հաշվի առնելով երկրում ստեղծված ռազմական իրավիճակը, պետք է լինեն մարդիկ, որոնք հասկանում են ռազմական իրավիճակից, հասկանում են ժողովրդի համախմբման, պաշտպանության ուժեղացման, մոբիլիզացիայի գործից: Այդ մարդկանց հետ ընդունել, հոգ տանել, նորից հետ ուղարկել, ամբողջ մարզը կոորդինացնել»,-մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 7 փոխմարզպետ նշանակելու որոշումը Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի 7 մարզերում նոր փոխմարզպետներ նշանակվեցին։ Նոր փոխմարզպետների կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նրանք ռազմական գործի մասնագետներ են:

Վահան Մովսիսյանի խոսքով, նրանցից միայն մեկին՝ Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանին է անձամբ ճանաչում, որին «Կոմանդոս» են կոչում եւ կարող է ասել, որ «շատ ճիշտ նշանակում է»: Արագածոտնի փոխմարզպետը ժամանակին եղել է Ապարանի քաղաքապետը. «Իմ կողմից շատ հարգված եւ Ապարան համայնքի կողմից շատ սիրված անձնավորություն է: Այն ժամանակ, ճիշտ է, ռազմական չէր իրավիճակը, բայց նրա կազմակերպչական ունակությունները փայլուն էին»,-ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Մովսիսյանի համոզմամբ, այսօր կարեւոր խնդիր կա թիկունքի, իսկ թիկունքի ղեկավարումը միայն Երեւանից հնարավոր չէ. «Իսկ համայնքներում, քանի որ պաշտոններն ընտրովի են, այնպես չէ, որ հնարավոր է այնտեղ ռազմական գիտելիքներով, փորձով հարուստ մարդ ունենալ ու նաեւ հաշվի առնելով, որպես համայնքային խնդիր եւ պարտադիր լիազորություն, ընդհանրապես լիազորություն չունեն այդ ոլորտում, եւ այդ խնդիրների լուծումը մնում է միայն դիտարկել տարածքային կառավարման մարմինների միջոցով, ինչը ենթադրում է՝ մարզպետ, փոխմարզպետ: Այդ քայլին լիովին կողմ եմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031