Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Կարևոր է, որ պետական կառավարման համակարգն անխափան աշխատի, նախընտրելի չէ համակարգի առանցքային դեմքերի կամավորագրվելը

Նոյեմբեր 06,2020 09:29

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար կարևոր և սկզբունքային է, որ պատերազմական այս իրադրությունում պետական կառավարման համակարգն անխափան աշխատի։

Ըստ այդմ՝ ինձ համար նախընտրելի չէ համակարգի առանցքային դեմքերի կամավորագրվելը, ջոկատներ ղեկավարելը կամ ջոկատների կազմում սահմանի տարբեր ուղղություններում մարտական հերթապահության իրականացումը։

Եթե զինկոմիսարիատը որոշել է, որ այս կամ այն մարդը պետք է մեկնի ռազմաճակատ՝ բնականաբար դա քննարկելի չէ, մնացած դեպքերում պետական բարձր պաշտոն զբաղեցնողները պետք է զբաղվեն ռազմական դրության պայմաններում իրենց համար սահմանված պարտականություններով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30