Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, կա Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում». Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբեր 06,2020 22:44 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մի քանի անգամ ասել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ կամ անվտանգության համակարգի այս կամ այն հատվածը, այլ ամբողջ Թուրքիան՝ հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այն հայտարարությանը, որը արցախյան իրադարձություններում ներգրավված է թուրքական հետախուզությունը:

«Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, կա Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում՝ Ադրբեջանի+այլ ստորաբաժանումների, վարձկանների խմբերի»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: