Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված ուժերի վրա չէ, որ պետք է բարդել այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը». Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 10,2020 18:25

«Թեմայի առնչությամբ իմ գնահատականներն ի սկզբանե հնչեցրել եմ: Զինված ուժերի վրա չէ, որ պետք է բարդել այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը, ավելին, եղած բոլոր կառույցներից զինված ուժերն ամենամեծ ծանրությունն է տարել եւ մեր զինված ուժերը, որոնք համալրվել են պահեստազորայիններով, աշխարհազորայիններով, այդ մարդիկ արել են հնարավորինս իրենց մարտական խնդիրը լուծելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում արված հայտարարությանը , թե մոբռեսուրսի, կամավորների, մարտունակության անկման եւ դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, մեր խնդիրները պետք է ավելի շատ փնտրենք այլ ուղղություններով այլ ինստիտուտների աշխատանքում, ոչ թե զինված ուժերում: «Զինված ուժերն իր խնդիրը կատարել է եւ զինված ուժերն առաջիկա տարիներին, այս իրավիճակով պայմանավորված, բավականին բարդ խնդիր ունի լուծելու: Եւ այս իրավիճակում, ինձ նաեւ համար զարմանալի է, որ փորձ է արվում այդ ամենը բարդել զինված ուժերի վրա: Այս տեսանկյունից պետք է հասկանալ՝ ինչ լծակներ մենք ունեինք, որպեսզի կանխեինք ժամանակին այս գործողությունները, թույլ չտային այս մասշտաբի գործողություններ, պետք է վերագնահատել մեր աշխատանքը ե՛ւ մեր տարածաշրջանում հարեւան երկրների ե՛ւ առհասարակ աշխարհաքաղաքական բեւեռների հետ, որոնց հետ մշտական աշխատանք է տարվել ոչ միայն հավասարակշռելու մեր տարածաշրջանային քաղաքականությունը եւ ըստ էության օգտագործելով բոլոր լծակներն՝ այս ժամանակներում կանխելու հնարավոր պատերազմը»: Տիգրան Աբրահամյանի խոսքով, հարց է չէ՞ առաջանում՝ ինչո՞ւ ապրիլյան մարտական գործողությունները տեւեցին 4 օր, իսկ այս պատերազմը չտեւեց չորս օր, այլ եղավ ավելի մասշտաբային: «Այսինքն՝ մեծ թվով հարցեր կան, որոնց պատասխանները վերլուծությունների, գնահատումների կարիք ունեն: Ես խորհուրդ կտայի որոշ պաշտոնատար անձանձ ժամանակից առաջ չանցնել եւ զինված ուժերի վրա պատասխանատվություն չդնել»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե Փաշինյանի ներկայացմամբ, փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չէին ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելուն եւ արագ կորցնում էին մարտունակությունը, Տիգրան Աբրահամյանն ի պատասխան ասաց. «Չէի ցանկանում այդ թեման դետալացված քննարկման առարկա դարձնել, բայց, քանի որ նման գնահատականներ հնչել են պաշտոնատար անձանցից ես՝ ինքս, մի քանի անգամ արձագանքել եմ եւ քննադատել եմ բոլոր այն մարդկանց, որոնք դրանք լայն հանրության համար քննարկման առարկա են դարձրել: Բնական է՝ տարբեր ուղղություններով ունեցել ենք խնդիրներ, բայց չպետք է իրադարձությունների ողջ պատճառները զինված ուժերի մեկ-երկու-երեք խնդիրներով պայմանավորել: Կան շատ ավելի լուրջ խնդիրներ՝ նրա մարտունակության, նրա քայլերի, նրա որոշումների հետ որեւէ առնչություն չունեն եւ այս վիճակում, ես կարծում եմ, մեր զինվորը, սպան, մեր կամավորականը պահեստազորայինը մեկ, ընդհանուր խնդիրը լուծելուց իր խնդիրը լուծել է եւ, ցավոք, շատ ժամանակ լուծել է իր կյանքի գնով: Եվ այս իրավիճակում այդ թեման պարբերաբար քննարկման առարկա դարձնել, տեղին չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30