Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք անընդհատ կապի մեջ կլինենք կողմերի և Մինսկի համանախագահների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնել և հեշտացնել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ

Նոյեմբեր 11,2020 09:03 Share

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու համաձայնությանը:

Արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «թեթևացած» է զգում, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործարքը համաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման շուրջ. «Կարծում եմ, որ մեր մշտական ուշադրությունը սևեռվել է քաղաքացիական անձանց բարեկեցության, մարդասիրական հասանելիության և կյանքերի պաշտպանության վրա: Եվ մենք հուսով ենք, որ դա այժմ ձեռք կբերվի Մինսկի համանախագահների նախկին կարևոր ջանքերին համահունչ: Մենք, որպես ՄԱԿ, ներգրավված չենք եղել: Մենք քննարկումներին մասնակից չենք: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը կապի մեջ էր Ռուսաստանի և այլ իշխանությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել գործարքին:

Այսպիսով, մենք վերանայում ենք մանրամասները, բայց միջազգային հումանիտար իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը մնում են գերակա»:

Հարցին, թե ինչ է փորձում անել ՄԱԿ-ը, ինչ կարող է անել Գլխավոր քարտուղարը, որպեսզի երկու երկրներն էլ վստահ լինեն.որ գտնվում են խաղաղության և ոչ մարտերի վերսկսման ճանապարհին, գլխավոր քարտուղարի խոսնակը պատասխանել է. «Ակնհայտ է պայմանավորվածության նախնական մասը: ՄԱԿ ՓԳՀ-ի մեր գործընկերները կապի մեջ են Ռուսաստանի և այլ իշխանությունների հետ` տեսնելու, թե ինչպես կարող են օգնել իրականացնել այն, քանի որ դա գործարքի մի մասն է: Մենք անընդհատ կապի մեջ կլինենք կողմերի և Մինսկի համանախագահների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնել և հեշտացնել, եթե չեմ սխալվում, սա չորրորդ կամ հինգերորդ փորձն է, և որ սա ընդունելի լինի հակամարտության տարածքում քաղաքացիական անձանց համար»:

Արդյո՞ք գլխավոր քարտուղարը ողջունում է համաձայնագիրը: Նա կասկածներ ունի՞ դրանում հարցին խոսնակը պատասխանել է.

«Ոչ, բնավ: Մենք շատ շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին իրենց արածի համար: Ավելի հանգիստ ենք եւ հուսով, որ դրանով կավարտվի խաղաղ բնակչության տառապանքը: Ես նկատի ունեմ, որ մենք ամբիոնից բազմիցս դատապարտել ենք մեր տեսած քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված թիրախային հարձակումները: Մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ կողմերին աջակցելու համար»:

Արուս ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30