Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ոստիկանությունը նախորդ ամիս հանրահավաք անողներին, ԱԺ ու կառավարություն բռնի ուժով մտածներին չէր խոչընդոտում, իսկ այսօրվա խաղաղ ցուցարարներին բերման է ենթարկում

Նոյեմբեր 11,2020 17:12 Share

«Ոստիկանությունը ցանկացած միջոցառման դեպքում առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, կատարում է կանխարգելիչ աշխատանքներ, նաեւ ապահովում բուն միջոցառման ընթացքում հասարակական կարգը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հարց էինք ուղղել՝ ինչո՞ւ նախորդ ամիս կազմակերպված հավաքներին, բողոքի ցույցերին ոստիկանությունը չէր խոչընդոտում, հիմա խոչընդոտում է: Հիշեցրինք, որ հանրահավաք հրավիրելու մասին ուղիղ եթերում հայտարարել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության լրատվական բաժնից նաեւ հայտնեցին, որ ոստիկանությունը յուրաքանչյուր իրավիճակում գործում է ըստ իրավիճակի:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրից լարված իրավիճակ էր Ազատության հրապարակում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք էին անցկացնում ընդդիմության ներկայացուցիչները: Ոստիկանությունը բերման էր ենթարկում հավաքվածներին:

Ոստիկանությունից նաեւ հետաքրքրվեցինք՝ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության եւ ԱԺ֊ի շենք մտած ու բռնություն կատարած անձանց ձեռքը ոստիկանությունը, կարծես թե չբռնեց, նույնիսկ այն պահին, երբ դաժան ծեծի էին ենթարկում Արարատ Միրզոյանին: Այսօր բռնության դրսեւորումներ ու կոչեր չկան, բայց բերման են ենթարկում մարդկանց: Ի պատասխան, ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին. «Ոստիկանությունն այդ օրն էլ ներկա է եղել եւ ըստ եղած հնարավոր ուժերի իրականացրել իր գործառույթները: Ձեր կողմից նշված դեպքերում կան հարուցված քրեական գործեր, բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30