Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանն ԱԱԾ-ում է, բերման ենթարկվածներից ոմանց տեղափոխել են ՀՔԾ

Նոյեմբեր 12,2020 00:58

Ինչպես տեղեկացրել ենք` ԱԱԾ էին եկել ԲՀԿ պատգամավորները՝ այցելելու բերման ենթարկվածներին, սակայն մոտ մեկ ժամ սպասեցնելուց հետո նրանց հետ հանդիպում այդպես էլ չեն կազմակերպել՝ ասելով, որ պատասխանատու պաշտոնյան ժամանակ չունի, զբաղված է եւ այլն:

Սակայն ԱԱԾ-ում որոշ բաներ պատգամավորներին հաջողվել է ճշտել: ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ այս պահին ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանն է ԱԱԾ-ում: Կփորձեն գոնե Թաթոյանի միջոցով տեղեկություններ ստանալ բերման ենթարկվածների մասին:

Շաքե Իսայանը նաեւ հայտնեց, որ ԱԱԾ-ից իրենց փոխանցել են, որ այսօր բերման ենթարկվածներից ոմանք գտնվում են ՀՔԾ-ում, տեղափոխել են այնտեղ, թե ում են տեղափոխել՝ չեն ասում: Պատգամավորները նաեւ կգնան ՀՔԾ՝ տեղեկություններ ստանալու, իսկ 2 ժամ հետո կվերադառնան ԱԱԾ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30