Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Աբովյանը մտավ ԱԱԾ՝ բերման ենթարկվածներին այցելելու. «Իշխանությունները փորձում են հակաիրավական ու հակաօրինական բաներ գտնեն, որ բոլորիս վրա ճնշում գործադրեն»

Նոյեմբեր 11,2020 23:47

«ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները օրենքի ուժով կարող են այցելել բերման ենթարկվածներին»,- քիչ առաջ ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով. «Առայժմ ճշտում ենք ում են բերման ենթարկել, ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն այցելել»:

Հարցին՝ կա՞ ձերբակալման որոշում, թե՞ ոչ՝ Արման Աբովյանը պատասխանեց, որ այս լարված իրավիճակում ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց:

Միեւնույն ժամանակ Աբովյանը տեղեկացրեց. «ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից նախաձեռնված նիստը չկայացավ: Չկայացավ նաեւ խորհրդի նիստը, որտեղ չէին ներկայացել մեծամասնության պատգամավորները եւ մենք բոլոր հնարավոր եւ անհնարին իրավական միջոցները փորձում ենք օգտագործել՝ այս իրավիճակը տրամաբանական հանգուցալուծման բերելու: Իշխանությունները փորձում են հակաիրավական ու հակաօրինական բաներ գտնեն, որ բոլորիս վրա ճնշում գործադրեն»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում են  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ինչպես նաեւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30