Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Մենք ուղղակի պարտավոր ենք անդադար աշխատանքով այս վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ՝ յուրաքանչյուրս մեր գործով»

Նոյեմբեր 13,2020 01:01

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՖԲ իր էջում գրում է.

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կրոնական ու մշակութային օջախներ:
Մեր հայրենակիցների նկատմամբ կատարվել են խոշտանգումներ ու դաժանություններ միայն այն բանի համար, որ նրանք էթնիկ հայ են։
Ու այդ ամենը նրանք կատարել են բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:
Էթնիկ զտումների ու ցեղասպանության այս քաղաքականությունն ուղեկցվել է էթնիկ հայերի նկատմամբ խորքային ատելության ու թշնամանքի համակարգված քարոզի պայմաններում։
Մենք ուղղակի պարտավոր ենք անդադար աշխատանքով այս վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ՝ յուրաքանչյուրս մեր գործով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առավելագույն իրավական հնարավորություններով հիմա էլ շարունակվում են բոլոր աշխատանքները, չպետք է կանգնել ոչ մի օր ու ժամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30