Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Հիմա մենք ունենք դադարի պահ, որպեսզի մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»

Նոյեմբեր 13,2020 15:27

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կես օր է բացակայել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն` ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իմքայլական պատգամավորներն այս օրերին աշխատանքի չեն ներկայանում եւ արտահերթ նիստ չեն գումարում:

Դիտարկմանը, որ նախօրեին արտահերթ նիստ հրավիրելու համար «Իմ քայլի» պատգամավորներն այդպես էլ ԱԺ չներկայացան, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Այո, էդպես որոշեցի: Նիստեր անպայման պետք է լինեն, քննարկվելիք բազմաթիվ թեմաներ կան, բայց պետք է հստակ պատրաստ լինի այն օրակարգը, որը բխում է մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունից»:

Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ «Իմ քայլն» ամբողջ թիմով մասնակցելու է ԱԺ հերթական նիստերին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իմ քայլը կմասնակցի, կարծում եմ, կմասնակցեն մյուս խմբակցությունները նույնպես: Մենք պետք է շարժվենք մեր երկրի այսօրվա էքստրեմալ օրակարգի, ռազմական դրության շրջանակներում, որովհետեւ ինչպես տեսաք, նաեւ ունենք ներքին եւ արտաքին անվտանգային պրոբլեմներ եւ այդ բոլորը փոխկապակցված են իրար հետ: Մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որպեսզի կարողանանք նվազագույն կորուստներով, չնայած կորուստներն այսպես թե այնպես տարաբնույթ են, եւ շատ մեծ, որպեսզի մեր թե՛ պաշտպանության բանակը թե՛ զինված ուժերն այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան, որպեսզի մենք պատրաստ լինենք մարտահրավերներին այն առումով, որ հակառակորդը հաստատ փորձելու է գտնել էլի տարբերակներ՝ իր առավելությունը զարգացնելու: Հիմա մենք ունենք դադարի պահ, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30