Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Ղարաբաղում սկսած կործանարար նահանջդ մի շարունակիր Հայաստանում, քո անձնական կապիտուլյացիան մի դարձրու մեր երկրի կապիտուլյացիա»

Նոյեմբեր 16,2020 11:53 Share

ՀԱԿ իրավական հանձնախմբի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստախոս, Ադրբեջանի ոչ մի ղեկավարի` սկսած նախագահներից վերջացրած գյուղապետերով, մտքով իսկ չի անցել, որ կարող են որեւէ բանակցային պլանով ետ ստանալ Շուշին, անգամ մեզ առաջարկված ամենադավաճանական պլանը էականորեն ավելի լավն է եղել, քան քո ստացած արդյունքը։

Միակ հարցում, որում դու աննախադեպ ես, Արցախի լուծման տարբերակն էր։ Գոնե հիմա ռացիոնալ դաշտ մտիր։

Ղարաբաղում սկսած կործանարար նահանջդ մի շարունակիր Հայաստանում, քո անձնական կապիտուլյացիան մի դարձրու մեր երկրի կապիտուլյացիա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել