Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախի հարցը

Նոյեմբեր 27,2020 18:50 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է ունեցել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների և մարդասիրական առաքելության աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նաև տեղի է ունեցել զրույց ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին,- ասել է Պեսկովը:- Այս համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային շփումների մասին»:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել