Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզիկի առաջարկի պատասխանից կերեւա՝ Աթաթուրքը ժամանակակից Թուրքիայի համար դեռ արժեք ունի՞, թե՞ ոչ

Նոյեմբեր 30,2020 16:48

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիների խնդիրը իշխանությունը լուծել ի վիճակի չէ: Այդ խնդրի լուծմանն իր ունեցած հնարավորությունների սահմանում նպաստելու ցանկություն է հայտնել մեր շատ հայտնի մարզիկներից մեկը, մարդ, որը ամբողջ աշխարհում միշտ բարձր է պահել Հայաստանի, հայի պատիվը, ու նրա շնորհիվ յուրաքանչյուր հայ ամենուրեք    քայլել է գլուխը բարձր:

«Սկզբում մտածեցինք, որ ինքը անձամբ կներկայացնի այն առաջարկը, որ պատրաստվում է անել թշնամուն, որպեսզի իր հնարավորությունների չափով նպաստի մեր գերիների վերադարձին: Սակայն նա հրաժարվեց, անգամ իր անունը հնչեցնել չցանկացավ՝ մտածելով, որ դա կարող է դիտվել որպես ինքնագովազդ: Ինչեւէ: Այդ մարզիկը ինձ է վստահել, որպեսզի ես հրապարակեմ նրա առաջարկը:

Մեր շատ սիրելի հայրենակիցը 1981 թվականին Անկարայում ԽՍՀՄ թիմի կազմում մասնակցել է Քեմալ Աթաթուրքի անվան մրցաշարին ու Թուրքիայի հողում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ նվաճել է նրա անվանական ոսկե մեդալը: Ի դեպ, Թուրքիայում ժողովրդի հայր համարվող եւ պաշտամունքի առարկա Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը նախկին ԽՍՀՄ-ում եւ, հասկանալի է, Հայաստանի Հանրապետությունում, ունի միայն հայաստանցի մարզիկը:

Եվ հիմա նա դիմում է այդ պետությանը, որ եթե Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը ժամանակակից Թուրքիայի ղեկավարի ու ժողովրդի համար դեռ ազգային արժեք է, ապա Էրդողանին, որն այս պատերազմը փաստացի անձամբ էր ղեկավարում, առաջարկում է՝ իրենց երկրի խորհրդանիշի բացառիկ ոսկե մեդալը, փոխանակել մեր գերիների հետ: Իսկ թե քանիսի՞, կարելի է բանակցել: Էրդողանի եւ նրա փոքրիկ եղբոր՝ Ալիեւի համաձայնել-չհամաձայնելուց կերեւա նաեւ, թե թուրքերի համար իրենց «հայրը» այսօր որեւէ արժեք այսօր ունի՞»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30