Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԱԾ-ում հիմա ինձ մեղադրանք չներկայացնեն, ԱԱԾ պետից պահանջելու եմ ծառայողական քննություն սկսել». Բագրատ Եսայան

Դեկտեմբեր 03,2020 21:30

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը այսօր սեփական նախաձեռնությամբ այցելել էր ԱԱԾ: Շենք մտնելուց առաջ նա ԶԼՄ-ների համար հայտարարություն արեց:

«Դուք երեկ, հավանաբար, դիտել եք ԱԱԾ հաղորդագրությունը, որտեղ  նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա դեպքերը փորձ էր արվում կապել քաղաքական ուժերի հետ, փորձ էր արվում կազմակերպիչ ներկայացնել ակտիվ կուսակցական գործիչներին, մասնավորապես՝ ինձ: Հնչում էին տարբեր մեղադրանքներ: Ես զարմացած եմ ԱԱԾ-ի ոչ պրոֆեսիոնալ գործելակերպից: Բայց ոչ այնքան, որովհետեւ նախորդ 2,5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր անմիջական գործառույթով: Մասնավորապես, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ նրանք սատանա էին փնտրում, դիմակներ կրելու պարտադիր պահանջն էին վերահսկում, գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել: Մինչդեռ, երկիրը կանգնած էր այսպիսի լայնածավալ պատերազմի առջեւ: Կարծում եմ, պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ ոչ արհեստավարժ աշխատանքն էր, որը հանգեցրեց նրան, որ շատ բաներ մեր համար անսպասելի էին: Մեր համար, բայց՝ ոչ երեւի իշխանության, որովհետեւ իշխանության նպատակը հենց այն էր, որ ԱԱԾ-ն զբաղվի ոչ նրանով, ինչով պարտավոր էր զբաղվել:

Կարծում եմ՝ այս հաղորդագրությունը պարունակում է նաեւ քրեական որոշակի հանցագործություն՝ իշխանության վերազանցում, պաշտոնական դիրքի չարաշահում: Ես պատրաստվում եմ այդ հոդվածներով դիմում ներկայացնել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրգործ հարուցելու պահանջով: Երկրորդ՝ Եթե հիմա ինձ մեղադրանք չառաջադրեն, ինչպես գրված էր եւ իմ լուսանկարը ցուցադրելուց հետո ենթադրվում է, որ պետք է մեղադրանք առաջադրվեր իմ դեմ, ես պահանջելու եմ ԱԱծ պետից՝ սկսել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ով է պատրաստել եւ տարածել հաղորդագրությունը այս հիմնարկի անունից: Պատրաստվում եմ դիմել նաեւ ՄԻ պաշտպանին, որովհետեւ ակնհայտորեն խախտվում են մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը: Պատրաստվում եմ դիմել դատարան՝ պատվի, արժանապատվության վիրավորումը հիմք ընդունելով»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031