Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական գրողների միության նախագահ․ «Հայ ժողովուրդն ունի մեկ ապրելու եղանակ, այն է՝ հավատարմությունը ազգային արմատներին»․ «Փաստ»

Դեկտեմբեր 12,2020 10:50

Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, նշում է՝ ամենասարսափելի երազում որևէ հայ նման բան չէր կարող պատկերացնել։

«Հիշում եմ այն պահը, երբ իմացանք Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին։ Այդ օրվանից գիշեր-ցերեկ իրար խառնած՝ մեր մտավորականները տանջվում, տառապում են։ Տեղի ունեցածը բացատրել հնարավոր չէ։ Հայաստանում գործող օտար գործակալական ցանցը կարողացավ ճյուղավորվել, տարածվել, բարձր դիրքեր գրավել, հետո հայտնվել Ազգային ժողովում, կառավարությունում, այդ մարդիկ հայության հետ կապ չունեն։ Նաև այս պատճառով մեր ժողովուրդը պետք է դադարի ասել՝ «մենք դավաճանեցինք, մենք պարտվեցինք, մենք այս կամ այն արեցինք»։

Մենք չենք պարտվել, պարզապես մեր զգոնությունը թուլացրեցին։ Խաղաղություն քարոզող, պատերազմը մերժող, ազգային ավանդույթներն ուրացող այդ մարդիկ ամենուր են։ Բայց Ամերիկայում նրանք վտանգ չեն ներկայացնում ազգի համար, Եվրոպայում շատ կան նման կազմակերպություններ, այնտեղ ևս իրենք վտանգ չեն ներկայացնում։ Հայաստանի նման երկիրը, որն աշխարհի աչքի առջև է իբրև եզակի մի բարձր կենտրոն և որի ոչնչացումը ցանկանում են շատ պետություններ՝ իրենց հայտնի պատճառներով, իրավունք չուներ թուլացնել իր ազգային ոգին։

Պետք է այս ծանր դասը կարողանանք հասկանալ, որ հայ ժողովուրդն ունի մեկ ապրելու եղանակ, այն է՝ հավատարմությունը ազգային արմատներին, կարողանանք մշակութային-հոգևոր դասից վտարել, վռնդել ապազգային էլեմենտներին, նրանց պարզապես մարդ չհամարել, արժանի չհամարել հայոց հողին, ջրին։

Բայց վերջին տարիներին պետական բոլոր մրցանակները նրանք են ստացել։ Մեր մտավորականության բարձր թևը մշտապես պայքարել է։ Ինքս պայքարել եմ դրա դեմ։ Սարսափելի ապօրինություններ են տեղի ունեցել մշակութային, գրական դաշտում, դրամաշնորհների հատկացման հարցում։ Վերջին տարիներին պիղծ անհատները դրամաշնորհներ էին ստանում։ Եվ այսպես ժամանակի ընթացքում բթացրեցին մեր հանրության զգոնությունը, մեր ազնիվ ժողովրդին խաբեցին, այդ դավաճանությունը կատարել են գործակալական օտար ցանցի ներկայացուցիչները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աբգար Ափինյանը։ Վերջին օրերին քննադատության թիրախում են հայտնվել մտավորականները։

Հիշեք անցյալը, թե ովքեր են եղել մտավորականները։ Եզակի անուններ են՝ Հովհաննես Թումանյան, Գրիգոր Զոհրապ, Վահան Տերյան, Համո Սահյան, Պարույր Սևակ, Մարո Մարգարյան և այլք։ Երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել մտավորականներին։ Այսօր, ավաղ, հեռուստաէկրանին երկրորդական, երրորդական, անարժեք, ոչ մի գործ չարած մարդիկ են։ Լրագրողներից շատերն իրենք իրենց ձեռքով կերտել են այդ մարդկանց։ Սա ևս գործակալական այդ ցանցի ծրագիրն էր, որ մեր գինուն ջուր խառնեն, իսկ այսօր քաղում ենք պտուղները»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ Համահայկական գրողների միությունը մշակութային կազմակերպությունների մեջ առաջինն էր, որը պահանջեց կառավարության հրաժարականը, մասնակցում է երթերին, այս ընթացքում անգամ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն։

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031