Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ․ «Բալանսն ի վնաս Հայաստանի փոխեցին բոլոր ասպեկտներով»․ «Փաստ»

Դեկտեմբեր 12,2020 11:10

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթի, ձեռք բերված տխրահռչակ պայմանավորվածության ու դրանից բխող հետևանքներով, ցավոք, տարածաշրջանում ամբողջովին նոր իրավիճակ ստեղծվեց:

Այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որի դիտարկմամբ, այդ իրավիճակը բավականին վատ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: «Այսօրվա դրությամբ տարածաշրջանի բալանսը խիստ խախտված է՝ ի վնաս Հայաստանի: Բացատրեմ՝ ինչու: Պատերազմի հետևանքով ստեղծված այս իրավիճակում, բնականաբար, նաև վերոնշյալ պայմանավորվածության կետերով, Թուրքիան, ամեն դեպքում, ի հակադրություն Ռուսաստանի և Հայաստանի ջանքերի, կարողացավ ամրապնդվել Ադրբեջանում:

Թուրքիան կարողացավ նաև ուժեղացնել իր ազդեցությունն Ադրբեջանում և թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե Ադրբեջանում թուրքական ռազմական կոնտինգենտի ներկայություն ապահովել: Ադրբեջանը կարողացավ բավականին մեծ առավելություն ունենալ Հայաստանի նկատմամբ թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առումով: Այսինքն, բալանսն ի վնաս Հայաստանի փոխեցին բոլոր ասպեկտներով»,- «Փաստի» հետ զրույցում շեշտեց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյան ասաց, որ Թուրքիան երկար ժամանակ աշխատում է ամրապնդվել Հարավային Կովկասում. «Բնականաբար, պատմությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարողացավ խիստ նվազագույնի հասցնել Թուրքիայի ազդեցությունը, իսկ Ադրբեջանում, բնականաբար, Թուրքիան որոշակի ազդեցություն պահեց, ինչը Թուրքիայի համար բավականին վատ վիճակ էր: Իսկ պատերազմի ժամանակ Թուրքիան կարողացավ ամրապնդվել ոչ թե Հարավային Կովկասում, այլ Ադրբեջանում: Բնականաբար, Ռուսաստանը հաշվի է նստում այս գործոնի հետ ու փորձում է իր քայլերն ըստ դրա իրականացնել:

Ոչ միայն խաղաղապահների, այլև ռուսական զինտեխնիկայի առկայությունն Արցախում միտում ունեն հակազդելու տարածաշրջանում նաև թուրքական ծավալապաշտական նկրտումներին»: Մեր զրուցակցի խոսքով, եղածի մեջ ոչինչ չենք կարող փոխել, սակայն պարտավոր ենք ներկայում ինչ-որ բան ձեռնարկել:

«Առաջին հերթին Հայաստանի հասարակության մոտ պետք է բարձրացնել պետական ինստիտուտների նկատմամբ հեղինակութունը, անմիջապես ձեռնամուխ լինել Հայաստանի պաշտպանության ուժեղացմանը, անվտանգության բարձրացմանը: Սա ինքնին նաև տարածաշրջանում ինչ-որ չափով Հայաստանի դիրքի փոփոխման կբերի: Կարևոր է նաև դաշնակցի հետ ճիշտ հարաբերությունների ստեղծման և դրա շարունակման շնորհիվ կրկին գոնե ինչ-որ չափով մարտունակ դառնալը, որ ամեն պահի հակառակորդները չմտածեն, թե գործ ունեն նոյեմբերի 9-ի Հայաստանի հետ: Հայաստանի բանակը միշտ մարտունակ է համարվել, ինչը երկար տարիներ զսպել է Ադրբեջանի ախորժակը»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031