Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյան․ «Պետական շահն ամենից է վեր, ուստի ես ևս լքում եմ մեր շարքերը»

Դեկտեմբեր 12,2020 15:09 Share

Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։

Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։ Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ մի՞թե այս ամենը կարող է գերակշռել սերն ու պարտավորությունն առ սեփական ժողովուրդն ու հայրենիքն, ինչպե՞ս կարող է ցանկացած շահ առավել ծանրակշիռ լինել, քան սպայի երդումն ու արժանապատվությունը. պատիվ ունե՛մ՝ չափազանց պատասխանատու այս խոսքն էլ հենց մղեց ինձ ու ընկերներիս առաջնագիծ, կռվեցինք ոչ թե մեզ, այլ բոլորիս համար, կռվեցինք ոչ թե անձնական շահի, փողի, պաշտոնի, այլ ազատության ու արժանապատվության համար, բայց եղավ այն, ինչ եղավ … Ես հայրենասեր եմ, պետականամետ եմ ու չեմ կարող հանդուրժել, համակերպվել այս իրականությանը։

Համածառայակիցնե՛ր, տիկնայք և պարոնայք ոստիկաննե՛ր, լավ մտածե՜ք, ո՞րն է կոչումը մեր, ո՞րն է նպատակը, ի՞նչն է առաջնային, ինչը՝ երկրորդական, իրավացի եք՝ պետական շահն ամենից է վեր, ուստի ես ևս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլևս ծառայել այդ շահին, իսկ որևէ այլ շահ նման իրավիճակում ինձ համար ոչինչ է:

Ցավակցում եմ ընկած գործընկերներիս և բոլոր Տղերքի հարազատներին, խոնարհու՜մս։ Աստված հոգիներդ լույս դարձնի և պահապան լինի մեր պետությանն ու ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031