Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. Եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը

Դեկտեմբեր 28,2020 15:35

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան:

Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց:

«Ես իմ գեներալներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել, հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց». Նապոլեոն Բոնապարտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031