Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 20-րդ հերթական ժողովը

Դեկտեմբեր 28,2020 22:04

Դեկտեմբերի 28-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը:

Օրակարգում ընդգրկված էր 19 հարց: Օրակարգի հաստատումից հետո կայացավ ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, այնուհետև ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկումը: Այնուհետև ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ Գործկոմի կողմից կասեցված անդամների՝ «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ, «Արագած ՖԱ» ՀԿ, «Տորպեդո ՖԱ» ՍՊԸ ՀՖՖ անդամության կասեցմանը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց իր հաշվետվությունը: Դրանից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քվեարկեցին ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2019 թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա (2021 թ.) բյուջեի հաստատման և անկախ աուդիտորի նշանակման օգտին:

Օրակարգի վերջին հարցերով ՀՖՖ ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրության և ՀՖՖ ընտրական կարգի հաստատմանը և կողմ քվեարկեցին ՀՖՖ ընտրական կանոնակարգի հաստատմանը, ՀՖՖ ընտրական կոմիտեի կազմի ձևավորմանը, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի, ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի անդամի, ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի/անդամների նշանակման, «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության» հիմնադրամի ստեղծման օգտին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031