Լրահոս
Օրվա լրահոսը

««Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը». վնասել են կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան

Դեկտեմբեր 31,2020 12:52 Share

Այս գիշեր հրոսակները վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։

«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։

Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին լռեցնելու բիրտ ու հակաօրինական միջոցները բախվելու են պայքարի ավելի հուժկու միջոցների։
«Հայրենիք» Կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել